Սպառողների Ազգային Ասոցիացիայի Տեղեկատվական Պարբերական

Հյութերի  և ըմպելիքների արտադրության բնագավառում  իրականացված օրգանոլեպտիկ և լաբորատոր հետազոտությունների արդյունքում Սպառողների ազգային ասոցիացիայի անկախ մասնագիտական հանձնաժողովը միաձայն որոշել է 2010 թվականի առաջին եռամսյակում ոլորտի առաջատար ճանաչել «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» հյութերի գործարանի արտադրանքը: Հաշվի է առնվել փաստը, որ  «Նոյան» գործարանում շարունակական են արտադրական գործընթացների կատարելագործմանն ուղղված աշխատանքները, որոնց արդյունքում մշտապես բարելավվում են թե փաթեթավորումը, թե հյութերի ու նեկտարների որակական հատկանիշները:

01.03.2010