Հյութեր Juices
«Նոյան» ապրանքանիշը կրող արտադրանքը ունի հետևյալ գլխավոր առավելությունները:
· Ընկերությունն աշխատում է բարձրորակ հումքով, ինչը մի դեպքում տեղական թարմ մրգերն ու հատապտուղներն են, որոնք ընկերությունը ձեռք է բերում հայրենի գյուղացիական տնտեսություններից և անհատ գյուղացիներց, մյուս դեպքում՝ համաշխարհային լավագույն արտադրողներից ներմուծվող արևադարձային էկզոտիկ մրգերը՝ խտահյութի տեսքով:
· Արտադրության ընթացքում օգտագործվում է լեռնային սառնորակ ջուրը, որը ենթարկվում է եռաստիճան մաքրազտման բնական նյութերից պատրաստված ֆիլտրներով:
· Վերամշակման գործընթացում կիրառվում է մրգի սառը մզման եղանակը, որը ի տարբերություն շատ վերամշակող գործարաններում ընդունված ավանդական շոգեխաշման եղանակի, թույլ է տալիս պտղամիսը անջատել կորիզից առանց շոգեխաշելու և ջերմային մշակման, որի արդյունքում (70-ից 80 %-ով) պահպանվում է մրգերի մեջ առկա վիտամինային կազմը: Սեզոնի ընթացքում վերամշակված միրգը՝ առաջնային հումքը, վեր է ածվում տվյալ մրգատեսակից պատրաստված հյութի, իսկ խտահյութ է պատրաստվում ամբողջ տարին անխափան արտադրություն ապահովելու համար: Խտահյութը լցվում է 200լ տարողությամբ ասեպտիկ պարկերի մեջ, որոնցում պահպանվում է 2 տարի առանց որակական փոփոխությունների: Միևնույն ժամանակ ընկերությունը արտասահմանյան լավագույն արտադրողներից ներմուծում է արևադարձային էկզոտիկ մրգերի խտահյութեր, մասնավորապես մանգոյինը (Հնդկաստան) և ցիտրուսայինը մշակաբույսերինը (Իսրայել և Բրազիլիա):
· Ի տարբերություն ապակյա և պոլիէթիլային շշերի, որոնց դեպքում սովորաբար օգտագործում են պահածոյացնող նյութեր կամ կիրառվում է ջերմային երկարատև մշակում՝ 15-30 րոպե, «Նոյան» հյութերի ջերմային մշակման տևողությունը կարճատև է՝ ընդամենը 15-ից-30 վայրկյան, հետևաբար ջերմային հարվածը չի հասցնում հյութի մեջ վերացնել օգտակար միկրոէլեմենտներն ու վիտամինները: Հումքի նախապատրաստումը, ջերմային մշակումը, անհրաժեշտ վարակազերծման գործընթացը և փաթեթավորումը իրականացվում է այնպիսի պայմաններում, որոնց դեպքում 100%-ով երաշխավորվում է մրգերի մեջ մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդարար հատկանիշների, վիտամինյին կազմի պահպանությունը, ապահովվում է ապրանքային պատշաճ տեսքը, գույնը, մրգերի համն ու բույրը:
· Փաթեթավորումն իրականցվում է 7 շերտանի կոմբինացված նյութով: Դրա շնորհիվ հյութը զերծ է մնում արտաքին միջավայրի անցանկալի գործոնների՝ լույսի, օդի և խոնավության ազդեցությունից: Ապահովվում է նաև օդի ու թթվածնի բացակայությունը:
Հյութերի արտադրության տեխնոլոգիական գործընթացը իրականացվում է ներկայիս ամենաժամանակակից սարքավորումներով:
