Խնձոր

Զգա   իսկական  խնձորի  համը

Խնձորի հյութը առավել ճանաչված և օրգանիզմի համար առավել օգտակար հյութերից մեկն է: Խնձորի պտուղները պարունակաում են թթուներ, B1, B2, պրովիտամին A, B6, E, PP. P, K վիտամիններ, կարոտին, երկաթի աղեր, մագնեզիում, կալիում, նատրիում, կալցիում: Խնձորի հյութը ամրապնդում է սիրտը, ստամոքսը, լյարդը, աղիները, բարելավում է ախորժակը և տրամադրությունը: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օրական 3-4 անգամ խմել1-ական բաժակ խնձորի հյութ: Ապացուցված է, որ խնձորի հյութի պարբերական օգտագործումը նպաստում է մարդու արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Խնձորի դիետա նշանակում են հիպերտոնիկներին, այն նպաստում է գլխացավի թեթևացմանը, նվազեցնում է գլխապտույտները և աղմուկը գլխի մեջ: