Նուռ

Նուռը համարվում է բժշկության մեջ ամենահին ժամանակներից օգտագործվող մրգերից մեկը: Նռան հյութը հարուստ է շաքարով, կիտրոնաթթվով, C և B վիտամիններով: Այն բացում է ախորժակը, կարգավորում ստամոքսի աշխատանքը: Նռան հյութը խորհուրդ է տրվում խմել 4 անգամ ¼ բաժակով, ուտելուց 20 րոպե առաջ: Թթու նուռը օգտագործվում է ստամոքսի բորբոքման և սրտի բախումների դեպքում: