Թուրինջ
Վերականգնում է օրգանիզմի ուժերը
Թուրինջի պտուղները օժտված են յուրահատուկ և՛ թթու, և՛քաղցր, և՛դառը համով: Այն պարունակում է C, B1, P վիտամիններ: Թուրինջի ամենակարևոր բժշկական հատկություններից է արյունազեղումների կանգնեցումը: Թուրինջի դիետան համարվում է լավագույններից մեկը: Նրա պտուղները բարելավում են ախորժակը, նպաստում են մարսողության գործընթացի կարգավորմանը և լյարդի ֆունկցիոնալ խանգարումների նվազմանը, իջեցնում են արյան ճնշումը, հյուծվածության դեպքում վերականգնում ուժերը:
