Հոն
Հոնի նեկտարը պարունակում է մեծ քանակությամբ դյուրամարս շաքարներ՝ գլյուկոզա և ֆրուկտոզա, օրգանական թթուներ, C, B1, B2, PP, E վիտամիններ: Այն ուժեղացնում է հակաճառագայթային հատկությունները: Հոնի նեկտարը ունի նաև շաքարը նվազեցնող ազդեցություն, բացում է հիվանդների ախորժակը: Հոնը խորհուրդ է տրվում օգտագործել նաև սիրտանոթային համակարգի հիվանդությունների, ստամոքսի խանգարումների դեպքում:
