Սալոր

Սալորի պտուղները 82 %-ով բաղկացած են ջրից, նրանք պարունակում են շաքարի շատ մեծ քանակություն, պեկտինային, օրգանական թթուներ, C և B1 վիտամիններ, կալիումի աղեր: Սալորի նեկտարը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի արտամղմանը: Նրանում առկա կալիումի շատ մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է ջուրը և աղերը: Դա չեն կարող չգնահատել ռևմատիզմով և պոդագրայով տառապող հիվանդները: