Տոմատ

Իրական  համն   ու   հաճույքը   գնահատողի   համար

Լոլիկի հյութը առավել մեծ պահանջարկ ունեցող և առողջության համար օգտավետ հյութերից մեկն է: Ժամանակակից բժշկության մեջ լոլիկը՝ որպես բուժական և դիետիկ միջոց, խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնց նյութափոխանակությունը խանգարված է, ստամոքսահյութի թթվայնությունը ցածր է: C և A վիտամինների, երկաթի և կալիումի աղերի անհրաժեշտ քանակությունը ստանալու համար բավական է օրական օգտագործել 150-200գ թարմ լոլիկ կամ 2 բաժակ լոլիկի հյութ: