Բալ

Զովացնում   և հագեցնում է ծարավը

Բալի հատապտուղները համեղ են և պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև կարոտին, վիտամիններ PP, C, P: Ժողովրդական բժշկության մեջ բալի հատապտուղները կիրառում են ախորժակի և մարսողության բարելավման համար: Բալի նեկտարը օգտագործում են նաև որպես ջերմիջեցնող և ընդհանուր օրգանիզմը կազդուրող միջոց: Բալի նեկտարը օգտակար է սակավարյունության դեպքում ևամրապնդում է արյունատար անոթների պատերը: